National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.03.2020
Քննարկվել են կրթության ոլորտին վերաբերող հարցեր
1 / 9

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Կարեն Սիմոնյանն ու Աննա Կոստանյանը հանդիպել են ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների եւ ներկայացուցիչների հետ` կրթության ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով:

Կարեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի  նախագիծն արդեն ուղարկվել է արդարադատության նախարարություն եւ այս նստաշրջանի ընթացքում կքննարկվի խորհրդարանում: Նա նաեւ նշել է, որ օրինագիծը բազմիցս քննարկվել է, հարցի վերաբերյալ անցկացվել են խորհրդարանական լսումներ, սակայն, ըստ պատգամավորի,  նախագծում  խնդրահարույց դրույթներ կան, որոնք անհրաժեշտ է վերանայել:

Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների կարծիքով` խնդիրների լուծման համար անհրաժեշտ են  համակարգային մոտեցումներ: Նրանք մասնավորապես նշել են, որ կարիք կա վերանայելու բուհերի ինքնավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմի սոցիալական երաշխիքներին, կառավարման խորհրդին վերաբերող դրույթները:

Հյուրերը դրական են գնահատել օրինագծի այն հոդվածը, ըստ որի «Հայոց լեզու» առարկայի քննությունը  պարտադիր է բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների` բուհ ընդունվելու համար: Նրանց խոսքով` անհրաժեշտ է դպրոցներում բարձրացնել առարկայի դասավանդման մակարդակը:

Ամփոփելով հանդիպումը` ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հույս են հայտնել, որ օրենքի նախագծի քննարկման փուլում Կառավարությանը կներկայացվեն առաջարկներ բարձրացված հարցերի վերաբերյալ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am